Մասնակիցներ
Եվա Թաշչյան

Ծնվել է 1991թ. հուլիսի 12-ին:
Կրթություն ստացել է Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 միջնակարգ դպրոցում:
Ավարտելով դպրոցը, մասնակցել է "Ժողովրդական երգիչ 2" նախգծին և գրավել եմ 2-րդ հորիզոնականը:
Նախագծից հետո մասնակցել է բազմաթիվ համերգների ԱՄՆ-ում և Եվրոպայում:
2009թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի վոկալ-ժողովրդական բաժինը:
Նաև մասնակցել է "Շանթ" հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Ժողովրդական պարեր" և "Պարահանդես" նախագծերին:
Առաջիկայում ունի բազմաթիվ պլաններ:



ՏԵՍԱԴԱՐԱՆ
  • Եվա Թաշչյան
    Եվա Թաշչյան
  • Եվա Թաշչյան-տեսահոլովակ
    Եվա Թաշչյան-տեսահոլովակ
  • Եվա Թաշչյան
    Եվա Թաշչյան
  • Եվա Թաշչյան
    Եվա Թաշչյան
  • Երկրորդ կիսաեզրապակիչ փուլ
    Երկրորդ կիսաեզրապակիչ փուլ
  • Առաջին կիսաեզրապակիչ փուլ
    Առաջին կիսաեզրապակիչ փուլ

2





ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Գրիգոր Աղախանյան

Ծնվել  է 1968թ. , ք. Սոչիում  /ՌԴ/:
Սովորել է Չեխովի անվան  միջն. դպրոցում:
Ավարտել  է Սայաթ-Նովա  երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1985թ. ընդունվել  է Պետական Բժշկական ինստիտուտի "Ստոմատոլոգիական" բաժինը:
1986-88թթ. ծառայել է բանակում:
1992թ. ավարտել է բժշկական ինստիտուտը:
1988թ.-ից խաղացել է մի շարք  ներկայացումներում "Մետրո" թատրոնի հիմնադիրներից  է:
1992թ.- ից Երգի պետական  թատրոնի  մեներգիչ:
1998թ.-ից  զբաղվում է սոլո գործունեությամբ, որպես երգիչ:
1990թ.-ից` հումորային նախագծերի հեղինակ, հումորիստ-դերասան, պրոֆեսիոնալ շոումեն:
2000թ.- Գործունեությունը  ծավալել է ԱՄՆ-ում, որպես դերասան, հումորիստ և երգիչ, վարել է հեռուստատեսային տարբեր շոուներ:

ԺՅՈՒՐԻ
Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ
 
Ծնվել է 1984թ.-ի սեպտեմբերի 20-ին Գյումրիում: 
2001թ.-ին ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 
2010 թ.-ին ավարտել է Երևանի հայ-ռուսական
(Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության
և գովազդի ֆակուլտետը:
2007-10թթ. եղել է "32 ատամ ակումբ" հումորային նախագծի
 անդամ` որպես սցենարիստ և դերասան: 
2009-10թթ. եղել է "Արմենիա" հեռուստաընկերությամբ
 հեռարձակվող "3 պատ" իմպրովիզացիոն շոու-ծրագրի
համահեղինակը և վարողը:
2009-10թթ. "Դար 21" հեռուստաընկերությունում հեղինակել
և վարել է "Ալո Գարիկ" երաժշտական ծրագիրը:
2010թ.-ին նկարահանվել է "Մեր բակը" հումորային
հեռուստասերիալում:
2010թ.-ից աշխատում է "Վիտամին" պրոդյուսերական
կենտրոնում, որտեղ մինչ 2015թ.-ը եղել է "Վիտամին ակումբ"
հումորային շոուի վարողը, դերասան և սցենարիստ:
Եղել է նաև "Հարց չկա" շոու-ծրագրի հեղինակը, համասցենարիստն
ու վարողը, "Իքս ֆակտոր" երաժշտական նախագծի ժյուրիի անդամ, 
"Հայ Սուպերսթար" նախագծի երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ:
2009թ.-ին թողարկել է իր առաջին "Inquam" ձայնասկավառակը: 
2011թ.-ին ստեղծել է "Ռոք-սերունդ" շարժում-գաղափարախոսությունը:
 
Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև
"Վիտամին ակումբ" շոու-ծրագրի երգի հեղինակն է:  
2012 թ.-ին եղել է "Շանթ" հեռուստաընկերության "Կանխիկ հումոր"
հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 
2013թ.-ին գրել է ռուսական “Что творят мужчины” ֆիլմի երաժշտությունը:  
2014թ.-ին նրա հեղինակած "Not Alone" երգը Արամ Mp3-ի կատարմամբ
ներկայացվել է "Եվրատեսի" երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: 
 
Նկարահանվել է "Սուպեր մամա" (2014 թ.),"Սիրո գործակից" (2015թ.) ֆիլմերում: 
Այժմ "Շանթ" հեռուստաընկերության եթերում Ռոբերտ Մարտիրոսյանի հետ վարում է "Կասկածելի  
երեկո" հումորային շոուն:
Շուշանիկ Արևշատյան

«Ռադիո Վան» ռադիոկայանի հիմնադիր և «Ռուսկոյե Ռադիո» ռադիոկայանի տնօրեն:
 
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, Ա.Ս.Պուշկինի անվ. ռուսերեն լեզվի ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտ,
ունի MBA կարգ (Մոսկվայի բիզնես դպրոց), բազմաթիվ երաժշտական նախագծերի (Ոսկե Քնար, VMA) հեղինակ, բազմաթիվ երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ:
Գիսանե Պալյան

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 12-ին Երևանում:
 
1980-1988թթ. սովորել է Չկալովի անվ. Թիվ 30 դպրոցում:
1988-1992 թթ. սովորել և գերազանց ավարտել է Ռ. Մելիքյանի անվ. Եր. Ուսումնարանի
դաշնամուրային ֆակուլտետը:
1992-1997 թթ. Սովորել ու ավարտել է Կոմիտասի անվ. Եր. Պետ. Կոնսերվատորիայի
դաշնամուրային բաժինը:
1992-1995 թթ. ուսումնասիրել է ակադեմիական ու ժամանակակից վոկալ՝ պրոֆ. Ե.
Վարդանյանի, Ռ. Հակոբյանցի դասարաններում, ինչպես նաև երգչախմբավարություն:
1999 թ.-ից միացել է EMPYRAY ռոք խմբին, որպես կոմպոզիտոր ու խոսքերի հեղինակ,
ստեղնահար: Խմբի համար գրած շատ երգեր արժանացել են տարբեր մրցանակների:
 
Բազմաթիվ ճանաչված երգերի ու սաունդտրեկների հեղինակ է: 
Մինչ օրս ստեղծագործում է հայկական և արտասահմանյան երգիչների համար: 
Աշխատել է ՇԱՆԹ Հ/Ը "Սուպերսթար", "X-Factor", "Դուետ", "Պրեմիերա" նախագծերում՝
որպես երաժշտական պրոդյուսեր:
 
Արսեն Սաֆարյան

Ծնվել է 1977թ.-ի ապրիլի 12-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 
 
1980թ. ընտանիքով տեղափոխվել են Հրազդան քաղաք:
16 տարեկան հասակում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ սկսել է նվագել կիթառ
և կատարել  տարբեր ժանրերի երգեր: 
 
1995թ.-ին հանդես է եկել Կոնսերվատորիային կից "Ամադեուս" երաժշտական կենտրոնում` որպես մեներգիչ:  
1996թ.-ին մասնակցել է Երգի պետական թատրոնում անցկացվող "Այո" երգի մրցույթին: 
Մինչև 2000թ. միաժամանակ սովորել և աշխատել է Երգի պետական թատրոնում,
այնուհետև անցել է անհատական գործունեության:    
 
2003թ. – Լույս տեսավ առաջին ձայներիզը, որը կոչվում է "Եկար անցար":
2006թ. փետրվարի 10-ին լույս տեսավ երկրորդ ձայներիզը, որը կոչվում է «Կյանքից ավելի»:
2006 թ. ապրիլի 3 և 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցան առաջին շոու –մենահամերգները` կենդանի հնչողությամբ:
2006 թ.-ին ԼՂՀ անկախության 15-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ԼՂՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվել են երգչի մենահամերգները ողջ հանրապետության տարածքում: 
2002 թ.-ից Արսեն Սաֆարյանը մենահամերգներով հանդես է գալիս ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում: 
2006թ. աշնանը լույս տեսավ «Այսօր, այստեղ» առաջին շոու- մենահամերգի DVD տարբերակը:
2013 թ.-ին լույս է տեսել «Սիրո աղոթք» ձայնասկավառակը:
2013 թ.-ի Երևանի մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի ունեցավ երգչի հերթական մենահամերգը, որն ուղեկցվում էր կենդանի նվագակցությամբ և պարային շքեղ շոուով:
 
2013-ի մենահամերգից հետո Արսեն Սաֆարյանը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, ՌԴ-ում և Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Տարբեր տարիների նա ճանաչվել է լավագույն երգիչ, արժանացել մրցանակների, նրա երգերը դարձել են տարբեր մրցույթների հաղթող, ունեցել է բազմաթիվ բարեգործական համերգներ, տեղական ու արտասահմանյան համերգային շրջագայություններ: